ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը Գազայի վերաբերյալ հակասական հայտարարություններ են արել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ջիհադիստների հայտարարությանը:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիդ Հանիեն հեռախոսով հայտնել է Կատարի վարչապետին և Եգիպտոսի հետախուզության ղեկավարին։ Պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Դոհան և Կահիրեն միջնորդում են գործարքը, որը ներառում է, ի թիվս այլ բաների, իսրայելցի պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ: Ավելի վաղ Կատարի և Եգիպտոսի բանակցողները ՀԱՄԱՍ-ին են փոխանցել հրադադարի վերաբերյալ համապատասխան առաջարկներ։
Իր հերթին, իսրայելցի պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում ասել է, որ միջնորդները պաղեստինյան կողմին են փոխանցել եգիպտական «մեղմված» առաջարկը։ Իսրայելի համար դա անընդունելի է: Իսրայելի պատասխանի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
ՄԻԵԴ-ը կքննի Գևորգ Ալթունյանի վերաբերյալ գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի հետ կապված ևս մեկ գործ է քննելու, որն առնչվում է ՀՀ ՊՆ տեղե...