Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղը
Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Աբդոլլահիանը դրական ու կառուցողական է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը։
Բայրամովն իր հերթին կարևորել է Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու՝ նշելով, որ այն երկու երկրների հարաբերությունների վրա դրական ազդեցություն է ունեցել։
Նա շնորհակալություն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի կառուցողական դիրքորոշման համար» և մանրամասներ ներկայացրել Հայաստանի հետ բանակցությունների, Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ։
Կողմերը տարածաշրջանում օտար ուժերի միջամտությունն ու ներկայությունը ոչ կառուցողական են որակել և ընդգծել տարածաշրջանի հարցերը տարածաշրջանի երկրների ու դերակատարների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...