Ունենք խաղային ծրագիր, կաշխատի, թե ոչ՝ պարզ կդառնա վաղը. Եղիշե Մելիքյան
Աշխարհի 2026 թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Շատ դժվար է վերականգնվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն՝ 0:5 հաշվով պարտվելուց հետո։ Ուզում ենք արագ մոռանալ կատարվածը, բայց միևնույն է՝ իր հետքը թողնում է։ Մենք Հայաստանի հավաքականն ենք, ու ամեն պարտություն, առավել ևս խոշորը, մեր վրա ազդում է։
Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականները տարբեր են՝ և՛ իրենց ոճով, և՛ խաղամակարդակով։ Իռլանդիան ևս բարձրակարգ հավաքական է, սակայն նրանց դեմ խաղում հաղթանակի հասնելու հնարավորությունը ավելի իրատեսական է։ Դժվարություններ կունենանք վաղը, քանի որ լուրջ մրցակից է, բայց Պորտուգալիան չէ։
Չեմ ուզում համեմատություններ անել, բայց կարող եմ ասել, որ Իռլանդիան ունի իր խաղաոճը, որին մենք արդեն ծանոթացել ենք։ Պետք է պատրաստվել ու հասկանալ, թե ում հետ գործ ունենք։ Ունենք խաղային ծրագիր, թե ինչպես պետք է գործենք նրանց դեմ, և դա այսօր ներկայացրել ենք թիմին։ Կաշխատի մեր ծրագիրը, թե ոչ՝ պարզ կդառնա վաղը»,- ասել է Մելիքյանը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվե...
«Արսենալ»-ը դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը
Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չէ վաճառելու Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին...
Փյունիկի հավանական մրցակիցը ՉԼ երկրորդ փուլում
«Փյունիկի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում:Եթե թիմը հաղթահարի Մինսկի «Դի...
Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այս աթոռին. Մելիքբեկյան
Այո, հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով հատկապես, որ վերջին 2 տարում մենք խոշոր հաշվով պարտ...