Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այս աթոռին. Մելիքբեկյան
Այո, հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով հատկապես, որ վերջին 2 տարում մենք խոշոր հաշվով պարտություններ չէինք ունեցել։ Բոլորը՝ ՀՖՖ-ի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզիչները շատ ծանր են տանում այս պարտությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Շատ ավելի ծանր, քան շատերը, ովքերն դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք ցանկանում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթը հանդիսանա քննադատության։ Մեր հերթին մենք փորձում ենք մեր հետևություններն անել հասկանալ, ինչը կարող ենք ավելի լավ անել։ Ինչպես նաև հասկանալ օպտիմալ պատճառները։ Գիտակցում ենք, որ բոլորը պատասխանատու են այս արդյունքների համար՝ ամբողջ թիմը, ֆուտբոլիստները, մարզիչները մեզ հետ միասին։ Տվյալ պարագայում կան օբյեկտիվ պատճառներ։ Կան պատճառներ, որոնք այժմ վերլուծում ենք։ Մենք երկար զրույց ենք ունեցել հանդերձարանում, հաջորդ օրերին ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ Նորանշանակ մարզչին, իհարկե, ժամանակ է պետք, բայց դրա հետ մեկտեղ, արդեն նա որոշ լուծումներ է առաջարկել և մեզ տվել գալիք անելիքների ծրագիրը»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական արծաթե մե...
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդ...
Յուրա Մովսիսյանը պատրաստ է վերադառնալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է...
Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ-ում իր աշխատավարձի մասին
Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկություն...