Ռուսաստանը գիշերը ռմբակոծել է Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը, գիշերը Ուկրաինային ամենախոշոր օդային հարվածն է հասցրել պատերազմի սկսվելուց ի վեր, որի հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի կառավարության գլխավոր շենքում: Հայտնի է առնվազն երկու զոհի մասին, այդ թվում նաև երեխա. գրում է Reuters-ը:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հրթիռների և անօդաչուների հարվածներից վնասվել են նաև մի շարք քաղաքներ:


«Այս սպանությունները գիտակցված են և միայն երկարեցնում են պատերազմը, երբ խաղաղ բանակցությունները վաղուց արդեն կարող էին սկսված լինել», - գրել է Զելենսկին՝ կոչ անելով դաշնակիցներին ուժեղացնել Ուկրաինայի օդային պաշտպանությունը։


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն նշել է, որ սա առաջին դեպքն է պատերազմի ընթացքում, երբ Կիևի գլխավոր կառավարության շենքը եղել է հարվածների թիրախ:


Ուկրաինական բանակի տվյալներով՝ ռուսական կողմը գիշերվա ընթացքում արձակել է 805 անօդաչու և 13 հրթիռ: Ուկրաինական պաշտպանության ուժերը ոչնչացրել են դրանցից 751-ը:


Քաղաքականություն