Այսօր կամ գործարք կլինի, կամ Ուկրաինային աջակցությունը կդադարեցվի. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Կիևին, եթե խաղաղության գործարք չկնքվի: Հեռարձակումը վարում է C-Span-ը:
«Այսօր կամ գործարք կլինի, կամ Ուկրաինային աջակցությունը կդադարեցվի», - ասել Է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Զելենսկին ցանկանում են հակամարտության ավարտը:
Հավելենք՝ Զելենսկին և Թրամփը բանակցություններ են վարում Սպիտակ տանը: Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Զելենսկին կարող է ավարտել Ռուսաստանի հետ հակամարտությունը, եթե Ղրիմը ճանաչի ռուսական և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց:
Նշենք նաև, որ Վաշինգտոն են ժամանել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...