Ո՞վ է թույլ տվել նկարահանել, ինչի՞ կա այդ կապի միջոցը, ի՞նչ պատկեր է նկարվել տեղորոշման տեսանկյունից. Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվտանգություն։ Պետական սահմանի անվտանգություն։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։
Վիդիոներ, տեղանքի պատկերներ, զինվորի ձեռքում սմարտֆոններ, մի օր այն կողմից ստորացուցիչ պատմություն, հաջորդ օր մեր կողմից պարտքի կատարում... իսկ անվտանգության տեսանկյունից դիտարկե՞լ ենք դրա անթույլատրելիությունը։ Ո՞վ է թույլ տվել նկարահանել, ինչի՞ կա այդ կապի միջոցը, ի՞նչ պատկեր է նկարվել տեղորոշման տեսանկյունից, ինչի՞ արդեն երկրորդ անգամ ունենք նույն մոտեցման կրկնություն, ու էլի բազմաթիվ հարցեր անվտանգության տեսանկյունից։
Միակ տեղեկությունը, որ սպասում ենք` ՀՀ պետական սահմանը զինված խախտողները կա´մ ձերբակալվել են, կա´մ ոչնչացվել։ Այդ է մեզ պետք անվտանգության տեսանկյունից, այլ ոչ թե այն, ինչ ունենք։ Տեսնես ու՞մ է սա պետք և ո՞վ է սրանից իրական օգտվողը։
Հեռացեք, օր առաջ, հանուն Հայաստանի, հանուն մեր հայրենիքի անվտանգության»։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է չուղևորվել Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարությունը մայիսի 18-ին արված հաղորդագրություններում խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չուղեւո...