Որքան արժեն Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերը սև շուկայում

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոսմերը սպառված են:


Այս մասին Auroranews-ը տեղեկանում է tickets.ffa կայքից: Այս մրցավեճի տոմսերը սակայն հայտնվել են վերավաճառքի հայտնի viagogo կայքում: Մասնավորապես, Հարավային և Հյուսիսային տրիբունաների տոմսերը, որոնք վաճառվել են 1000-3000 դրամով, viagogo-ում արդեն իսկ վերավաճառվում է 21-25 հազար դրամով: Արևելյան և Արևմտյան տրիբունաների տոմսերն էլ վերավաճառվում են 51-53 հազար դրամով: Այս տրիբունաների տոմսերը ՀՖՖ-ն վաճառել էր 5-16 հազար դրամով:


Հիշեցնենք, որ նույն կայքում սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը վերավաճառվել են ռեկորդային ավելի քան մեկ միլիոն դրամով:


Քաղաքականություն