Հայտնի է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները

Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության ավարտից հետո աղյուսակները ստացան այս տեսքը.

A ենթախումբ.

Խումբ 1 – Նիդերլանդներ, Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Լեհաստան
Խումբ 2 – Անգլիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա
Խումբ 3 – Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Խորվաթիա
Խումբ 4 – Շվեյցարիա, Իսպանիա, Ուկրաինա, Գերմանիա

B ենթախումբ.

Խումբ 1 – Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա
Խումբ 2 – Չեխիա, Շոտլանդիա, Սլովակիա, Իսրայել
Խումբ 3 – Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Հունգարիա
Խումբ 4 – Ուելս, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բուլղարիա

C ենթախումբ

Խումբ 1 – Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Մոնտենեգրո
Խումբ 2 – Հայաստան, Էստոնիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան
Խումբ 3 – Մոլդովա, Սլովենիա, Կոսովո, Հունաստան
Խումբ 4 – Ղազախստան, Լիտվա, Բելառուս, Ալբանիա

D ենթախումբ

Խումբ 1 – Մալթա, Անդորրա, Լատվիա, Ֆարերյան կղզիներ
Խումբ 2 – Սան Մարինո, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2021 թվականին: 

Քաղաքականություն