ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի գեղեցիկ գոլը նպաստեց «Ինտերի» հաղթանակին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ինտեր»-ը մրցել է «Ուդինեզե»-ի հետ: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության է հասել 3:1 հաշվով: WhoScored պորտալն այս խաղում ամենաբարձր գնահատականը տվել է հենց հայ ֆուտբոլիստին՝ 8,3։
«Կապույտների» հաղթանակին նպաստել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը: Հայ կիսապաշտպանը դիպուկ հարվածով աչքի է ընկել 73-րդ րոպեին: «Ինտեր»-ի կազմում գոլերը խփել են նաև Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 47 միավոր: Առաջատար «Նապոլի»-ն հավաքել է 62 միավոր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3): 24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձր...
Արոնյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին և դարձավ միանձնյա առաջատար
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի Դյուսելդորֆում ընթացող WR Chess Ma...
Թուրքական ակումբը ցանկացել է գնել հայ ֆուտբոլիստին. Զախարյանը վճռական մերժել է
Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերահաստատել է, որ Թուրքիայում հանդես գ...