Տխուր եմ շատ, որքան էլ մրցակիցը Պորտուգալիան էր, բայց 0:5 հաշիվը հաճելի չի, այն էլ տանը. Մելիքյան
Տխուր եմ շատ: Որքան էլ մրցակիցը Պորտուգալիան էր, բայց 0:5 հաշիվը հաճելի չի, այն էլ տանը: Ներողություն եմ խնդրում: Պորտուգալացիների որակը խեղդեց մեզ: Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր մարզադաշտում էին, իրենց աջակցությունն էի ցուցաբերում, բոլոր լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին: Ես այս ամենը կօգտագործեմ եւ կխոսեմ իմ թիմի հետ եւ կասեմ, որ ձեզ հավատում են եւ պետք է շարժվենք առաջ: Ես տեսա այդ հավատը երկրպագուների մեջ: Ամեն ինչ չի կարող մեզ մոտ ստացվել: Կարող է շատ բան չստացվել: Մրցակիցը ուժեղ էր եւ կարողանում էր ճիշտ եւ արագ արձագանքել մեր մտահղացումներին: Դժվարանում էինք դուրս գալ պրեսինգից: Երկու-երեք խաղային պլան ունեինք, բայց չաշխատեց: Չեմ կարծում, որ ձախողել ենք մեր պլանը, ուղղակի իրենց մոտ գնդակը արագ էր շարժվում: Եթե թիմը պարտվել է 0:5, ուրեմն սխալներ արել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես:
Ես համոզված եմ, որ ես տեսա նվիրվածություն եւ պայքար: Այդ թիմից գնդակ խլելը շատ դժվար հարց էր: Ես ասել էի պաշտպանության ձևը, բայց պորտուգալացիների որակը խեղդեց մեզ:
Տխուր եմ շատ... որքան էլ Պորտուգալիան էր մրցակիցը, 0:5 հաշիվը հաճելի չի, այն էլ տանը: Ներողություն եմ խնդրում: Բոլորիս համար շատ դժվար էր այս թիմի դեմ, ինձ համար էլ, տղաների համար էլ»,- ասել է Մելիքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Եվրո-2024. Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 9-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը։Առաջինը եզրափակիչի ուղեգիրը...
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայ...
ՕԽ-2024․Գերմանացի մարզիկը տասնամարտում նիզակի նետում ձևում օլիմպիական նոր ռեկորդ է սահմանել
Գերմանացի մարզիկ Նակլաս Կաուլը 2024 թվականին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում նիզակի նետումով օլիմպիական ռեկորդ է սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիկեն չի կարողացել զսպել արցունքներն իր վերջին խաղից հետո
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել զսպել արցունքները իր վերջին խաղից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը հենց խաղադաշտ...