Եվրո-2024. Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 9-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը։
Առաջինը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականները։
Հանդիպումը Մյունխենում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Թոմաս Կլանչնիկը եւ Անդրաժ Կովաչիչը։
Հուլիսի 10-ին Դորտմունդում կմրցեն Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։
Այդ հանդիպման մրցավարական խումբը կլինի Գերմանիայից։ Գլխավոր մրցավարն է Ֆելիքս Ցվայերը։ Եզրերում կաշխատեն Շտեֆան Լուպն ու Մարկո Ախմյուլերը։
Եզրափակիչը հուլիսի 14-ին է։
Եվրո-2024, կիսաեզրափակիչ
Իսպանիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հուլիսի 10
Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն հայտարարություն է տարածել՝ Ռոնալդուի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ
Բրիտանական BBC հեռուստաալիքը հայտարարություն է տարածել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ծագ...
Եվրո-2024. Ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Մբապեն
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ում ամենաբարձր արագություն զարգացրած ֆուտբոլիստների տասնյակ...
Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը մեկնեց Ջիբրալթար
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հա...
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:Կայացած վերջին խաղում Հայա...