Վահագն Սլեքսանյանը պարզաբանել է` ինչու ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի բյուջեի հետագա ավելացման հնարավորությանը։
Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 400 մլն, մինչդեռ 2025-ին այն հասնելու է 1 միլիարդ 700 մլնը։
«Այդ ծախսերը հիմնականում ենթադրում են ռազմական ձեռքբերումներ։ Դրանք տեղի են ունենում ըստ պլանի։ 2026 թվականին ձեռքբերման անհրաժեշտությունը նվազում է, որովհետև 2025-ին արդեն կատարվել են անհրաժեշտ գնումները»,-ասաց պատգամավորը։
Ալեքսանյանը նշեց, որ լրացուցիչ պլանավորում, այնուամենայնիվ, իրականացվում է։
«Կարծում եմ՝ շեշտակի աճ այլևս պետք չէ, քանի որ առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, երկրորդ՝ վերջին տարիներին բյուջեի արդեն իսկ շեշտակի աճի տեմպը բավարար է»,-ընդգծեց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք վերականգնվել է ուժերի բալանսը, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատության մեջ դիտարկենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը կկարողանա պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը նախկին խղճուկ 400 մլն բյուջեն հասցրել է 1 միլիարդ 700 մլն-ի»։
Բացի այդ նա ասաց՝ պետք չէ Ադրբեջանի ռազմական ձեռքբերումները մեր պրիզմայով չափել, քանի որ պետդումայի պատգամավորը սպառնացել է Ադրբեջանին պատերազմով:
Նմանատիպ հոդվածներ
Իտալիայում գտնվող հայերին կոչ են անում փոխանցել Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և...
Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի. Հովիկ Աղազարյան
Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարեւան պետու...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...
ԲՐԻԿՍ-ը կպահպանի իր անունը ևս վեց երկրների անդամակցությունից հետո. Լավրով
Ընդլայնման համատեքստում ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են գալիս խմբի անվանումը չփոխելու օգտին։ Այս մասին Հարավաֆրիկյան Հանր...