ԲՐԻԿՍ-ը կպահպանի իր անունը ևս վեց երկրների անդամակցությունից հետո. Լավրով
Ընդլայնման համատեքստում ԲՐԻԿՍ–ի մասնակիցները հանդես են գալիս խմբի անվանումը չփոխելու օգտին։ Այս մասին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) միավորման գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը կողմ են, որ անվանումը մնա։ Այն արդեն ապրանքանիշ է դարձել։ ԲՐԻԿՍ–ի շարքերը նոր համալրած երկրներից որևէ մեկն այլ բան չի առաջարկել։ Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ գերադասելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Դա կընդգծի մեր ողջ աշխատանքի շարունակականությունը»,–ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ Յոհաննեսբուրգում կայացած գագաթնաժողովի արդյունքում պաշտոնապես ԲՐԻԿՍ են հրավիրվել ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան։ Նոր երկրները ԲՐԻԿՍ–ին լիարժեք կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Յոհաննեսբուրգում անցկացվում է օգոստոսի 22-24-ը, ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ–ի առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...