Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լիարժեք քվեարկությունը կսկսվի այսօր երեկոյան:
Փոփոխություններով կոնգրեսականները Բաքվից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին և իրականացնել ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր ամերիկյան տեխնոլոգիաներով պատրաստված լինելու, արգելված զինամթերք կիրառելու և օտարերկրյա ահաբեկիչների մարտի դաշտ բերելու վերաբերյալ:
Մյուս փոփոխությամբ պահանջում են 180-օրյա հաշվետվություն Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ հումանիտար և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ, ներառյալ նման ծրագրերի արդյունավետության և ապագա աջակցության ծրագրերի վերլուծություն։ Քննարկամն է դրված նաև Գորշ գայլեր թուրքական խմբավորումը, որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքների կրթության բարելավման վերաբերյալ առաջարկություններ և լրացուցիչ միջոցառումներ, որոնցով նախատեսվում է պատժել մարդու իրավունքների լուրջ խախտումները և կոռուպցիան:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Ադրբեջանցի պատգամավորը նոր պատերազմով է սպառնացել Փաշինյանին և Հայաստանին
Ադրբեջանը շարունակում է նոր պատերազմի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի դեմ և շահարկել հրադադարի ռեժիմի եռակողմ հ...
Վարչապետը Արտաշես Խալաթյանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքաց...