Մեծամորի մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ են հայտնաբերվել. կան ձերբակալվածներ
Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքների և չարաշահումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ: Այս մասին Radar Armenia-ին հայտնել են Կոմիտեից։
Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների գործով․ ՔԿ
Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ջրհեղեղ և պայթյուն` տեղացած ուժեղ անձրևի հետևանքով
Մոսկվայի շրջանում ամպրոպով ուժեղ անձրև է տեղում: Այժմ փրկարարները ստեղծել են օպերատիվ շտաբ` բնակչությանն արագ արձագանքմա...
Ո՞ր հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թող զուգարան «կանեցներում» սարքեն․․․ լացներդ կգա, տեսնեք ինչ է կատարվում»․ ավտոբուսի վարորդ
Ընթանում է ավտոբուսի վարորդների բողոքի ակցիան։ Նրանք խոսեցին մի շարք խնդիրների, որոնց բախվում են իրենց ամենօրյա աշխատանք...