Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գաղտնի գործողությունը բացահայտվել է

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գաղտնի գործողությունը բացահայտվել է, այս մասին է գրում NYT գործակալությունը։


2019 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերը փորձել են գաղտնի գործողություն անցկացնել Հյուսիսային Կորեայում, սակայն այն ձախողվել է։


Առաքելությունն էր տեղադրել էլեկտրոնային սարք, որը թույլ կտար ԱՄՆ հետախուզությանը լսելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրույցները Թրամփի հետ միջուկային բանակցությունների ժամանակ։ ԿԺԴՀ-ում հաղորդակցությունների գաղտնալսումը համարվում էր ռազմավարական «կույր կետ», որը Վաշինգտոնը փորձում էր վերացնել։


Գիշերը ստորաբաժանումը վայրէջք է կատարել ժայռոտ ափին՝ սև հիդրոկոստյումներով։ Մոտակայքում հայտնվել է հյուսիսկորեական մի նավակ, որը նավի քթամասից իր լույսերը ուղղել է ջրի վրա։ ԱՄՆ ռազմածովային ուժերը վախենալով, որ բացահայտվել են, կրակ են  բացել։ ԿԺԴՀ նավակի բոլոր անդամները զոհվել են փոխհրաձգության ժամանակ։ Ստորաբաժանումը նահանջել է առանց լսողական սարք տեղադրելու։


Գործողությունը երբեք հրապարակայնորեն չի բացահայտվել ո՛չ Հյուսիսային Կորեայի, ո՛չ էլ ԱՄՆ պաշտոնյաների կողմից։ Հրատարակությունը ձախողված գործողության մասին իմացել է մոտ 20 մարդու հետ զրույցներից, այդ թվում՝ գործող պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Թրամփի առաջին վարչակազմի պաշտոնյաների, ինչպես նաև նախկին և ներկա զինվորականների, որոնք տեղյակ էին դրա մասին։

Քաղաքականություն

Պատահարներ