Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը մեկնաբանել է Փաշինյանի «կառավարությունը ես եմ» արտահայտությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը հանգում է «կառավարությունը ես եմ» հայտարարությանը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
Ինչպես հայտնել ենք, Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։ Օգոստոսի 28-ին, սակայն, ՀՀ վարչապետը հայտարարեց` «կառավարությունը ես եմ»` պնդելով, որ նշված գործը հաղթել է կառավարությունը և դրանում կասկած լինել չի կարող։
«Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։
«Կառավարությունը ես եմ» արտահայտության մեջ կա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանում է Արևմուտքը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Թեղուտ» ՓԲԸ-ն սպառնում է աշխատակիցներին ազատել աշխատանքից
«Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը պահանջում է Թեղուտի աշխատակիցներից հետ վերցնել սեփականության և գույքային իրավո...
Դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում․ Գրիգորյան
Նման թեմայով ստորագրահավաք իրականցնելը քաղաքական անպատասխանատվության հերթական դրսևորումն է։ Այս մասին ասել է Սուրեն...
Ինչ են քննարկել Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է Le...
Շարունակելու ենք աշխատել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ԱԺ-ում է
Լյուքսեմբուրգը եղել և մնում է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնե...