Ինչ են քննարկել Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։
25 րոպե տևած զրույցի ընթացքում զրուցակիցները ցանկություն են հայտնել համագործակցել՝ վերականգնելու խաղաղությունն ու կայունությունը շարունակվող միջազգային խոշոր ճգնաժամերի պայմաններում։
Մակրոնը նաև ընդգծել է Եվրոպայի դերի կարևորությունը գլոբալ խնդիրների լուծման գործում և Թրամփին հայտնել է իր պատրաստակամության մասին շարունակել երկխոսությունը վերջինիս երդմնակալությունից հետո խնդիրները` ներառյալ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները համատեղ լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սկսել են գնել բռնակալության և հակաուտոպիայի մասին գրքեր
Բռնակալության, ծայրահեղ աջ քաղաքականության և դիստոպիայի մասին գրքերի վաճառքը Միացյալ Նահանգներում աճել է ընտրություններո...