«Թեղուտ» ՓԲԸ-ն սպառնում է աշխատակիցներին ազատել աշխատանքից
«Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը պահանջում է Թեղուտի աշխատակիցներից հետ վերցնել սեփականության և գույքային իրավունքների ոտնահարման մասին հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:
«Հակառակ դեպքում ընկերության ղեկավարները սպառնում են դիմումատուներիս հեռացնել աշխատանքից»,- ասաց հողատերերից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը: Շնողի և Թեղուտի 4 ընտանիք Եվրոպական դատարան դիմելու գործով փաստաբան Կարեն Թումանյանից խնդրել է հետ վերցնել իրենց հայցադիմումները:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին փաստաբանը Եվրոպական դատարանից ստացել է 8 շահած գործ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
«Ընկերության ղեկավարները վերջերս անհատապես հանդիպումներ են ունենում աշխատողների հետ, և նրանց ենթարկում են ճնշումների:
Գյուղացիները գալիս, մեզ ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ն իրենց գործից հանում է»,- ասաց Կարեն Թումանյանը: Վերջինս դիմումատուների համաձայնությունը չունենալու պատճառով անուններ չհրապարակեց, սակայն նշեց, որ նրանցից ոմանք ուզում են իրենց հայցերից հրաժարվել, որովհետև ընտանիքի որևէ անդամ աշխատում է ընկերությունում, որտեղ նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ճնշում են: Կարեն Թումանյանը հողատերերի նկատմամբ ճնշումը որակում է ակնհայտ ապօրինի:
Նա հայցերը հետ պահանջող գյուղացիներին բացատրել է, որ իրենց գործերը ընթացքի մեջ են և չի կարող գործընթացի կեսից հանել: Իսկ ընկերության ղեկավարներին զգուշացրել է, որ հողատերերին աշխատանքից ազատելու համար լրացուցիչ գործ կներկայացնի Եվրոպական դատարան:
«Թեղուտ» ՓԲԸ-ի դիմումատուներին սպառնալու մասին «Հետք»-ը սեպտեմբերի 17-ի Վանաձորի ասուլիսում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Գիտեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ Թեղուտի հանքի վերաբերյալ ես շփումներ եմ ունեցել ՎՏԲ բանկի նախագահ պարոն Կոստինի հետ: Նա շատ լուրջ մարդու տպավորություն է թողել: Եվ ըստ էության այն պայմանավորվածությունները, որ բանավոր ձևով մենք ձեռք ենք բերել, բոլորը իրագործել է: Ես համոզված եմ նաև, որ այս հարցի վերաբերյալ ձեռք բերված ահազանգերը լսելուց հետո ՎՏԲ բանկը պատասխանատու որոշում կկայացնի, կուսումնասիրի իրավիճակը: Եթե հարցը մեզ էլ կհասնի, մենք էլ կնայենք և կփորձենք օգնել»,- պատասխանեց վարչապետը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հաղթած 8 գործերը նոր հանգամանքի հիմք են հանդիսացել: Այդ հիմքով իրենց սեփականության և գույքային իրավունքները պաշտպանելու գանգատներ է ներկայացրել Շնողի և Թեղուտի ևս 58 ընտանիք: Փաստաբանը, այդ գործերը հիմք ընդունելով, ներպետական դատարաններին դիմել է նոր գործերի վերաբացման համար: Գործերը ներկայացված են ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ներկայացրած բոլոր գործերը:
«Հետո անցել է որոշակի ժամանակ, իրավիճակ է փոխվել, ենթադրում եմ՝ բացասական առումով և դատարանից որոշումներ եմ ստանում, որ Եվրոդատարանի նշած փաստարկները նոր հանգամանք չեն: Հետևությունները թողնում եմ ընթերցողներին»,- ասում է Կարեն Թումանյանը: Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը իր դատական ակտով 8 գործերով նոր ստանդարտ է նշել, այն է՝ օրենքը ընդունելիս պետությունը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը:
Արդյոք ազգային դատարանի կողմից սահմանված փոխհատուցումը բավարարել է, որպեսզի գյուղացիները ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ ապրում էին: Այս հիմքերով դատարանը 8 գյուղացիների գանգատն ընդունելի է համարել և վճռել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը նյութական և ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուներին վճարել իր կողմից սահմանված գումարները:
Կարեն Թումանյանի ասելով՝ Հայաստանի դեմ եղած գործերով Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեում վարույթ կա: «Ճիշտ է, Կառավարությունը դիմումատուների վնասը փոխահատուցել է, սակայն Եվրոդատարանի վճիռը ենթադրում է նաև օրենքների փոփոխություն: Հիմա այն փուլում ենք, որ պետք է օրենքներ փոխեն, որ մնացած գործերը ևս քննարկենք: Կառավարությունը Եվրոդատարանի նշած օրենսդրական փոփոխությունները չի շտապում իրականացնել»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը նախ և առաջ պետք է քրեական գործով քննության առնի և առաջին հերթին պարզի, թե այդ լիցենզիան, որ տրվել է «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ իրավաչափ է եղել, թե չէ: Պետք է նաև պարզել, թե ում մեղքի համար է պետական բյուջեից 100 հազար դոլար վճարվել գյուղացիներին: Առայժմ, Կառավարությունը դրա հետ կապված որևէ պահանջ չի ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ին:
Կարեն Թումանյանը լավատես է: «Օրենսդրական պահանջը չեն կատարի, մենք հողատերերի գործերը նորից Եվրոպական դատարան կուղարկենք: Ես ակնկալում եմ, որ մարդու խախտված իրավունքը պետք է վերականգնվի»,- ասում է Կարեն Թումանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամա...