Հաքան Ֆիդանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը, տարածաշրջանի համար շատ դրական պատկեր են ստեղծել։
Այս մասին տեղական TGRT Haber հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ։
Նախարարը, նշելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ընդգծել է այս հարցում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը։
«Ներկայումս «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ կլինի և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին», - նշել է Ֆիդանը։
Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս հարցում։
Նմանատիպ հոդվածներ
«Սա ակնհայտ հարձակում է Ֆինլանդիայի ինքնիշխանության վրա». երկրի վարչապետ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ փախստականների հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և...
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։«...
Իշխանությունները պատրաստվում են ապրիլի 24-ը օգտագործել իրենց քարոզչական նպատակների համար. Արմեն Գեւորգյան
Իշխանությունները պատրաստվում են ապրիլի 24-ը օգտագործել իրենց քարոզչական նպատակների համար: Այս մասին տելեգրամյան իր էջում...
Կարող էին տրանսպորտի գինը հայտարարել 6 դրամ, 7 դրամ կամ ձրի․ Ավինյան
Վերջերս սկսել են հայտարարել, թե տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է՝ մեկ ուղևորափոխադրման համար։ Այս մասին ասել է Երևան...