«Սա ակնհայտ հարձակում է Ֆինլանդիայի ինքնիշխանության վրա». երկրի վարչապետ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ փախստականների հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և եմ ինքնիշխանության վրա: Այս մասին հայտնում է Yle-ն։ Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն:
«Սա ակնհայտ հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության, մեր սահմանների վրա», — հայտարարել է Օրպոն:
Նա նշել է, որ փախստականների նման հոսքը Ֆինլանդիայի համար աննախադեպ է։ Ընդ որում, նա պնդում է, որ «դա կազմակերպված գործունեություն է, որին մասնակցում են այլ երկրի իշխանությունները»:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիան կրկին փակում է Ռուսաստանի հետ սահմանը։ «Վաալիմաա» և «Նիիրալա» անցակետերն իրենց աշխատանքը դադարեցրել են դեկտեմբերի 15-ի երեկոյան՝ բացումից մեկ օր անց: Պատճառը փախստականների վերսկսված հոսքն է, որը Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունում կապել են օտարերկրյա տերության ազդեցության հետ։
Դեկտեմբերի 16-ին ֆինն սահմանապահները հանգիստ են անվանել իրավիճակը Ռուսաստանի հետ խոշորագույն հսկիչ-անցագրային կետում ՝ Վաալիմաայում, պետությունների միջեւ սահմանի փակումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱ...
«Մենք ունենք 5-8 տարի». Գերմանիայի ՊՆ նախարարը՝ ռազմական սպառնալիքների մասին
Եվրոպայի երկրները պետք է պատրաստվեն նոր ռազմական սպառնալիքների. դրա համար նրանք պետք է հնարավորինս ամրապնդեն պաշտպանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը
Արևմուտքի երկրները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ շփման եզրեր գտնել, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Միև...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Թրամփը մեջբերել է Պուտինի խոսքերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար, ով հետապնդում է քաղաքական հակառակորդներին դատարանում։ Նման կ...