Կարող էին տրանսպորտի գինը հայտարարել 6 դրամ, 7 դրամ կամ ձրի․ Ավինյան
Վերջերս սկսել են հայտարարել, թե տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է՝ մեկ ուղևորափոխադրման համար։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ մենք ամսական մոտավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները»,- ասել է քաղաքապետը։
Վերջինս նաև հիշեցրել է, որ 1990-ականների վերջից ուղևորափոխադրումը 100 դրամ է եղել։
«Մենք ունենք մի խնդիր՝ արած աշխատանքն ավելի լավ ներկայացնելու և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնելու, որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, ու մարդիկ դա են լսում։ Հիմա ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել, իբր դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին հայտարարել 6 դրամ, 7 դրամ, ձրի»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իսկական դժոխք կսկսվի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղյալ հայտարարվ...
Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազին...
Մոսկվան դեմ է ՀՀ-ի և Բաքվի հապճեպ և վերջնական որոշումներին․ Գալուզին
Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպի...
Դա ոչ թե տնտեսական աճ է, այլ սոցիալական և բարոյական դեգրադացիա. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է, որ մոլախաղերն անձնական ու հասարա...