Արթիկի համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է․ «Հրապարակ»
Դեռեւս տարեսկզբին լրատվամիջոցները գրեցին, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվելի սանիկն է, նախկինում սրսուռ ՀՀԿ-ական, որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը: Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը:
Լուրն աղմուկ բարձրացրեց և տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում:
Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել եւ վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։
Սակայն պարզվում է՝ ռուսների համար համոզիչ չեն եղել այդ պարզաբանումները, եւ ամիսներ անց նրանք որոշել են պատժել Արթիկի համայնքապետին։
Վերջերս նա մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորված կլինեմ, կգաք ինձ մոտ․ Դավթաշենի նախկին թաղապետ
Քիչ առաջ հայտնել էինք Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։ ArmDa...
Արզաքանցյանը հերքում է, Լիլի Մորտոն` հաստատում. առաջարկ եղել է
Մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջա...
Մենք մեծ հույս չունենք վաղվա հետ կապված. Ռուբիո
Միացյալ Նահանգները մեծ սպասումներ չունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններից։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ-ից փոխանցվեց ՀՀ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է ու այս պահին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարան...