ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ նախագահությունը ՌԴ-ից փոխանցվեց ՀՀ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է ու այս պահին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես է գալիս ելույթով: Հիշեցնենք՝ 2019-ի ԵԱՏՄ նախագահությունը փոխանցվում է ՌԴ-ից ՀՀ-ին: ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընդունման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների առաջ։ Նա նախ գովեց նրանց կատարած աշխատանքը, ապա ընթերցեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նախագահությունն ընդունում է կառույցի հիմնադրման 5-ամյակին, ու այդ 5 տարիների ընթացքում միությունը ցույց է տվել իր կենսունակությունը։ Ինտեգրացիոն այս ուղղությունը, ինչպես նշվում է Փաշինյանի խոսքում, առաջնահերթություն է Հայաստանի համար։ «Հայաստանն իր հերթին գործադրելու է բոլոր ջանքերը՝ պահպանելու համար ինտեգրացիայի դրական դինամիկան՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ ազդակ հաղորդել մեր պետությունների տնտեսական աճին», – ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նշեց նաև որոշ առաջնահերթություններ, որոնցից առաջինը էներգետիկայի բնագավառն է, որը հիմքն է հավասար ու անխտրական տնտեսական մրցակցության ապահովման համար։ «Այս համատեքստում պետք է ակտիվ աշխատել իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք ուղղված են նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգիական շուկայի ձևավորմանը», – ասաց Փաշինյանը։

Պատահարներ