Իրանի ԱԳՆ-ն ՝«Եվրաեռյակի» կողմից պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին
Իրանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որում քննադատում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, այսպես կոչված «Եվրաեռյակի»-ին, Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու արագ արձագանքման մեխանիզմի, այսպես կոչված «snapback»-ի գործարկման համար, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և ամենախիստ կերպով դատապարտում է 2231 (2015) բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության (E3) կողմից Անվտանգության խորհրդում արված անօրինական հայտարարությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այդ անհիմն գործողությունը, որը հակասում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վեճերի լուծման մեխանիզմին (DRM), չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու անօրինական և անհիմն փորձ է և ակնհայտորեն խախտում է 2231 (2015) բանաձևը։ Ինչպես նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված բազմաթիվ նախորդ հաղորդագրություններում, երեք եվրոպական երկրները ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք ունեն կիրառել այսպես կոչված անհապաղ արձագանքման մեխանիզմը։ Հետևաբար, նրանց հայտարարությունը անվավեր է և իրավական ուժ չունի»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է նաև, որ «Եվրաեռյակի» քայլը կվնասի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի կապերին և կխաթարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր էջում, որը վերնագրել է այսպես. «Բարձրաստիճան պաշտոնյաների գոր...
Եթե վտանգ ներկայացնեն երկրի անվտանգությանը՝ կարտաքսվեն․ Պուտինի նոր հրամանը
Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները, որոնք որոշել են պահպանել ուկրաինական քաղաքացիո...
Կառավարությունից լսեցին, զարմացան և ոչինչ չարեցին․ ՀՀ-ում մի ամբողջ ամիս աճուրդ չի իրականացվի
«ՀՀ» օրաթերթը ողջ անձնակազմով գնացել է հանգստի` խաթարելով երկրում աճուրդների գործընթացը «Համայնքային հողամասի աճուրդի եմ...
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ վերացնելով Եվրոպայի վերջին...