Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ձևավորում. «Ժողովուրդ»
71 օր կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձևով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։
Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝
– Նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր,
– Պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ,
– Կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։
Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որևէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման և հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիայի մասին զեկուցել են Սարհատ Պետրոսյանին, ընթացք չի տվել․ Ավինյանը նամակներ է ստանում
Նույն պարոն Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որ...
Դեկտեմբերի 26-ից ԵՏՄ երկրներում ԳՄՕ մթերքների մակնշումը պարտադիր կդառնա
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքները դեկտեմբերի 26-ից պետք է մակնշվեն հատուկ նշանով: Այս մասի...
ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ. «Վերջին շրջանում նկատ...
Որքան նրանք շարունակեն այն քաղաքականությունն, ավելի վատ կլինի իրենց համար. Պուտին
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների մինչ օրս վարած քաղաքականության շարունակությունը միայն կվատթարացնի նրանց վիճակը: Այ...