Կոռուպցիայի մասին զեկուցել են Սարհատ Պետրոսյանին, ընթացք չի տվել․ Ավինյանը նամակներ է ստանում
Նույն պարոն Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որտեղ նա խոսում է 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին, որը զեկուցվել է պարոն Պետրոսյանին եւ պարոն Պետրոսյանը ըստ այդ նամակի, չի տվել ընթացք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետի նշեց, որ հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հայտարարություններին:
«Կարծում եմ՝ պետք է հանգիստ վերաբերվել, կտրուկ շարժումներ չանել, վերլուծել, հասկանալ, նաեւ հասկանալ տողատակերը: Որովհետեւ այն վարչությունը, որի պետն այդ նամակն ինձ ուղղել է, շուտով փակվելու է: Ուզում եմ ասել՝ բոլոր հայտարարությունների մեջ պետք չի միայն բուն հայտարարությանն ուշադրություն դարձնել, այլ նաեւ հասկանալ մոտիվները, թե ինչու է դա արվում»,- ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...