Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրա փաստաբան Լեւոն Սահակյանը հայտնել է, որ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Հիշեցնենք, որ Վայոց ձորում փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ։ 2024թ. փետրվարին Հարություն Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։ Դրանից հետո Վճռաբեկ դատարանն այս տարվա գարնանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
2023թ. հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Թորոյանը մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության կենտրոնի ծեծկռտուքից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործ...
ՊՆ–ում Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել. որն է պատճառը. «Ժողովուրդ»
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը անակնկալ է եղել ՊՆ աշխատակիցներ...
Կարկուտ, անձրև, ամպրոպ և թաց ձյուն է սպասվում. եղանակը` առաջիկա օրերին
Մայիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել
Թբիլիսիում մարդիկ կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել։ Ժամը 17:00-ին Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյ...