Ադրբեջանն էլ հասանելիություն կստանա մեր ենթակառուցվածքների նկատմամբ. Միրզոյան
Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիության է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժ է լինելու։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք լինեն սահմանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»,-ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։
Ըստ Միրզոյանի՝ 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն։
Նմանատիպ հոդվածներ
Սերբիայի նախագահը հայտարարել է Արևմուտքից Կիևին սպասվող « մեծ նվերների» մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, որ Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանա...
Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամ...
Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Բելառուսում բացվել են պատգամավորների ընտրությունների ընտրատեղամասերը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։Քվեարկության միասնական օրը կընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանից ինչ սպառնալիքներ կան Հայաստանի ուղղությամբ․ հարց՝ ԱԳ փոխնախարարին
Երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան դա հնարավ...