ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանից ինչ սպառնալիքներ կան Հայաստանի ուղղությամբ․ հարց՝ ԱԳ փոխնախարարին
Երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան դա հնարավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան բարձ մակարդակի վրա չի եղել։
Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր տարբերակները քննարկում են և Հայաստանի շահերից բխող բոլոր լուծումները կընդունվեն։
«Մենք այս պահին քննարկում ենք այն բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և մի շարք այլ հարցերին։ Բոլոր հարցերը դիտարկում ենք միայն այդ տեսանկյունից։ Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միմիայն համատեղում ենք մեր ազգային շահերի հետ»,-ասաց փոխնախարարը։
Հարցին, թե Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտպանության գծով փոխնախարարը հայտնեց, որ այդ երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպում և որոնք են դրանք՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Մեծ Բրիտանիայի գործընկերներին։
Հովհաննիսյանն ընդամենը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի հետ նախորդ տարի հաստատվել է ռազմավարական համագործակցության ֆորմատ։
Լրագրողի կրկնվող հարցին, թե ինչ սպառնալիքների մասին են խոսում Մեծ Բրիտանիայից՝ փոխնախարարը չպատասխանեց և հեռացավ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում որտեղ կհայտնվեն ադրբեջանցիները․ ԱԺ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու հրաման կա՞․ հարց՝ Պապիկյանին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո...