ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Փարիզում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Ֆրանսիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել էր շհակասեմիտիզմի աճի դեմ բավարար արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեսպանի հայտարարությունները որակել է «անընդունելի»։
Դեսպան Չարլզ Քուշներն ազգությամբ հրեա է, իսկ նրա որդին՝ Ջարեդ Քուշները, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ։
Նա բաց նամակով դիմել էր Մակրոնին՝ արտահայտելով իր մտահոգությունը Ֆրանսիայում հակասեմիտիզմի աճի և «կառավարության կողմից դրա դեմ պայքարի բավարար միջոցների բացակայության» կապակցությամբ։
Հիշատակելով նաև Ֆրանսիայի հասցեին Իսրայելի կողմից ավելի վաղ հնչեցրած քննադատությունները, նա նշել է, որ Գազայի հակամարտության սկզբից ի վեր երկրում նկատվում է հրեաների նկատմամբ ատելության աճ։
«The Wall Street Journal»-ում հրապարակված նամակում Քուշները կոչ է արել նախագահ Մակրոնին մեղմել Իսրայելի հանդեպ քննադատությունը՝ ներկայացնելով հակասեմիտիզմի օրինակներ, որոնք, նրա խոսքով, «վաղուց ստվեր են գցում ֆրանսիական հասարակության վրա»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեսպանի քայլեը որակել է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի խախտում։ «Դեսպանի մեղադրանքներն անընդունելի են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ «Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունենում «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Նրանց խոսքով՝ քաղաքապետար...
Նախկինում 5 տարով ազատազրկված Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքարի գյուղապետ
Նախնական տեղեկություններով Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Դավիթ Մինասյանը: «Դատալեքս» դատ...
Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել է
Դատարանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։Հիշեցնեն...
Ինչ առաջարկներ է ներկայացրել Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին
ԱՄՆ վարչակազմը խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկ...