Նախկինում 5 տարով ազատազրկված Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքարի գյուղապետ
Նախնական տեղեկություններով Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Դավիթ Մինասյանը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 21.03.09թ Սկառլետ կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի եւ ընկերների հետ,եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։
Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։
Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...