Ապացույց չենք ունեցել, որ Ադրբեջանը օգնություն է ցուցաբերել Իսրայելին պատերազմի ժամանակ․ Լարիջանին
Մինչ օրս մենք որևէ ապացույց չենք ունեցել, որ Ադրբեջանը օգնություն է ցուցաբերել Իսրայելին Իրանում 12-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։
Լարիջանին ընդգծել է, որ Բաքվի հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի դեմ թշնամական գործողություններ չեն ձեռնարկվել։
«Ոմանք տարբեր հայտարարություններ են անում, բայց նրանք, ովքեր դա պնդում են, պետք է մեզ տրամադրեն ճշգրիտ ապացույցներ և տվյալներ։ Մենք դեռևս նման տվյալներ չունենք։ Ադրբեջանի կառավարությունն ինքն է բացահայտ հայտարարում, որ նման բան տեղի չի ունեցել, և մենք որևէ ապացույց չունենք ներկայացնելու։ Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը մուսուլմանական հարևան երկիր է և շատ մոտ է մեզ մշակութային կապերով, այն մեր բարեկամն է», - նշել է Լարիջանին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք իշխանություն չենք ուզում, իշխանափոխություն ենք ուզում․ Սերժ Սարգսյան
Եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք հակադրությունը շատ ավելի մեծ է լինելու ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցո...
Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում Արցախում. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են ա...
Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտորը ազատ է արձակվել
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ...
ԱՄՆ-ն չհայտարարված պատերազմ է վարում մեր դեմ. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է միջուկային զինաթափման հեռանկարների մասին:«15 տարի առաջ Պրահա...