Գազայում ոչինչ չի մնացել. ամեն ինչ ավերված է

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի Ալ-Մունասարա փախստականների ճամբարում հարյուրավոր պաղեստինցիներ իսրայելական բանակի հարվածների հետևանքով կորցրել են իրենց տներն ու սիրելիներին: Այս մանրամասները «Ռիա Նովոստի»-ին հայտնել են կենդանի մնացած բնակիչները։


«Մենք ժամանակավոր կացարանում էինք: Ստացվեց արտակարգ տարհանման մասին ահազանգը, ժամանակ չտրվեց անգամ իրերը հավաքելու համար: Երկու րոպե անց ժամանեց նախազգուշացնող հրթիռ, իսկ տասը րոպե անց ամեն ինչ ավերվեց», - գործակալությանը ասել է տեղի բնակիչներից մեկը:


Ավերված քաղաքի մեկ այլ բնակիչ նշել է, որ կորցրել է իր բոլոր սիրելիներին պաղեստինյան Համասի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ։


«Պատերազմի պատճառով մենք կորցրեցինք բացարձակապես ամեն ինչ՝ մեր սիրելիներին, երեխաներին, թոռներին՝ ոչինչ չի մնացել։ Ճամբարում մենք ունեինք միայն գոյատևման համար անհրաժեշտ իրերը, բայց նույնիսկ դա ամբողջությամբ ավերվել էր։ Հիմա ոչինչ չկա և ոչ ոք չի մնացել։ Մեր բոլոր սիրելիները մահացել են», - պատմել է բնակիչը։

Քաղաքականություն