Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին` Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Զանգեզուրի միջանցքի գործարկման շնորհիվ Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք երթուղին կդառնա ավելի արդյունավետ»,- նշված է հայտարարության մեջ։
Ուրալօղլուն գրավոր հայտարարության մեջ ներկայացրել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու վերաբերյալ մանրամասներ։
Նրա խոսքով՝ նշված երթուղին էականորեն կուժեղացնի Թուրքիայի արևելքում բեռների և ուղևորների փոխադրումը։ Նա նշել է, որ երկաթուղին ոչ միայն կբարձրացնի Թուրքիայի լոգիստիկ կարողությունները, այլև կխթանի երկրի՝ Ասիային կապող առևտրային ուղիներում աշխարհաքաղաքական նշանակության կայուն կետ հանդիսանալու դերը։
Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ նախագծի իրականացման համար ներգրավվել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։
Նա ընդգծել է, որ այս երկաթուղին հանդիսանում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովող «Զանգեզուրի միջանցքի» կարևոր բաղադրիչ։
«Այս գծի շնորհիվ Թուրքիան և Ադրբեջանը կունենան նոր երկաթուղային կապ։ Միևնույն ժամանակ, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի արտադրական ներուժն ավելի արագ կհասնի արտաքին շուկաներ, իսկ Միջերկրականի տուրիստական ներուժը կաճի։ Բացի այդ, գիծը կխթանի Տրանսկասպյան և հյուսիս-հարավ միջանցքները՝ ամրապնդելով Եվրասիայի մատակարարման և լոգիստիկ ցանցերը և Թուրքիային կդարձնի տարածաշրջանային համագործակցության կենտրոն։ Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ կաճի նաև Հարավային Կովկասի տնտեսական համագործակցությունը, իսկ Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք երթուղին կսկսի գործել առավել արդյունավետ։ Միջին միջանցքի երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների կարողությունները կաճեն»,- հավելել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...