Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: Նա ողջունել է հանդիպման մասնակիցներին և արդյունավետ ու աշխատանքային հաջող ընթացք մաղթել քննարկումներին:
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար։ Նա համոզմունք է հայտնել, որ փորձագիտական խմբերի կատարած աշխատանքը կարող է ավելի զարգացնել բարեկամ երկրների միջև համագործակցությունը։
Համաժողովի նպատակն է նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել երկու երկրների համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ որոշում կայացնող մարմինների համար:
Աշխատաժողովի ընթացքում փորձագիտական քննարկումները վերաբերելու են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային զարգացումներին և այլ հարցերի։
Համաժողովի արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկներ և ձևավորել հայ-իրանական փորձագիտական ինստիտուցիոնալ համագործակցության հետագա ծրագրեր:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...