Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից. ՌԴ սենատոր
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։
«Հայաստանում իրավիճակը բարդ է։ Գիտեք, որ վերջերս Եկատերինբուրգում վարչապետների հանդիպում է տեղի ունեցել։ Սկզբունքային խոսակցություն է եղել, և հստակ ասվել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի», – ասաց ՌԴ սենատորը։
Նա համոզված է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելը։
«Մենք կհետևենք կոնկրետ քայլերի։ Գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, արդեն դժգոհություններ են արտահայտում։ Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը», – նշեց Ջաբարովը։
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում։ Բանակցությունների ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց խնդիրները կլուծվեն։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...