Լիբանանում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել. ԱԳՆ
Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Վահագն Աթաբեկյանին հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,–ասված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:
Նշենք, որ Վահագն Աթաբեկյանը Լիբանանում ՀՀ դեսպան է նշանակվել 2018 թվականին։ 2016թ-ին նա եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը ֆրանկոֆոնիայի գծով։ 2004–2008 թթ զբաղեցրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում խորհրդականի պաշտոնը, ապա Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Հայտնում են ԶԼՄ-ները:Պատգամավորը համապատասխան դիմո...
Նախարարը` ԱՄՆ դեսպան, Թորոսյանը` նախարար
Auroranews-ի տեղեկությունների Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը հարցերի կարգավորման փուլերից մեկն է․ Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովի...