Թրամփը հետևում է Պուտինի խորհրդին և դադարեցնելու է ԱՄՆ-ում փոստային քվեարկության ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է փոստային քվեարկության և քվեարկության մեքենաների վերացման շարժումը գլխավորելու իր մտադրության մասին՝ լսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով իրեն ասել է, որ «աշխարհի ոչ մի երկիր չի օգտագործում փոստային քվեարկություն»։
Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նաև ասել է, որ «Վլադիմիր Պուտինը՝ խելացի մարդ, ասել է, որ փոստային քվեարկությամբ արդար ընտրություններ հնարավոր չէ անցկացնել»։ Սակայն այս հայտարարությունը ճիշտ չէ. փոստային քվեարկությունը հաջողությամբ կիրառվում է գրեթե երեք տասնյակ երկրներում, այդ թվում՝ Կանադայում, Գերմանիայում և Հարավային Կորեայում։
«Ես պատրաստվում եմ առաջնորդել փոստով քվեարկությունից հրաժարվելու շարժումը, ինչպես նաև, քանի խոսում ենք այդ մասին, ծայրահեղ «ոչ ճշգրիտ», շատ թանկ և խիստ վիճելի քվեարկության մեքենաներից, որոնք տասն անգամ ավելի թանկ են, քան ճշգրիտ և բարդ, ջրանիշով թղթե քվեաթերթիկները, որոնք ավելի արագ են աշխատում և վերջում կասկած չեն թողնում, թե ով է հաղթել և ով է պարտվել ընտրություններում»,- գրել է Թրամփը «Truth» սոցցանցում:
Նա նշել է` ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որն օգտագործում է փոստով քվեարկությունը: Մնացած բոլորը հրաժարվել են դրանից՝ ընտրությունների զանգվածային կեղծումների պատճառով։
«Ես հրամանագիր կստորագրեմ, որպեսզի օգնեմ ապահովել 2026 թվականի միջանկյալ ընտրությունների ազնվությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին
Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ա...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը հարցերի կարգավորման փուլերից մեկն է․ Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովի...