Քաղաքականություն
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու մասին. կտրականապես մերժում ենք ցանկացած սցենար
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և հղի է իրավիճակի կտրուկ սրմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք վերահաստատում ենք մեր բազմիցս արտահայտած դիրքորոշումը՝ կտրականապես մերժելու ցանկացած սցենար, որը նախատեսում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ ռազմական կոնտինգենտի հայտնվելը, ինչը հղի է հակամարտության անվերահսկելի սրմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված մեկնաբանության մեջ՝ նման կոնտինգենտ ուղարկելու հնարավորության վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարությունների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուբիոն պնդում է՝ Իրանը ամեն օր փորձում է բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել ԱՄՆ-ին
Բագրատաշենում և Ագարակում բեռնատարների համար նոր պարտադիր կանոն է սահմանվում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
5.0