Հայտնաբերվել են Թրամփի և Պուտինի հանդիպման գաղտնի փաստաթղթեր
Ըստ ամերիկյան NPR-ի՝ Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի նշագրերով փաստաթղթեր, որոնք բացահայտում են օգոստոսի 15-ին Անքորիջում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման որոշ մանրամասներ։
Ութ էջից բաղկացած նյութերը, որոնք, ըստ երևույթին, պատկանել են ԱՄՆ պատվիրակության աշխատակիցներին և պատահաբար մնացել են հյուրանոցի բիզնես կենտրոնում, պարունակում են գագաթնաժողովի ճշգրիտ վայրերը, ժամերը և ամերիկյան պաշտոնյաների հեռախոսահամարները։
Փաստաթղթերի առաջին էջում նշված է օգոստոսի 15-ի հանդիպումների հաջորդականությունը՝ ներառյալ Անքորիջի ռազմաբազայում գտնվող սենյակների անունները։ Նշվում է նաև, որ Թրամփը մտադիր է եղել Պուտինին նվիրել խորհրդանշական ընծա՝ ամերիկյան ճաղատ արծվի սեղանի արձանիկ։
Երկրորդից հինգերորդ էջերը պարունակում են երեք ամերիկացի աշխատակիցների անուններն ու հեռախոսահամարները, ինչպես նաև 13 ամերիկացի և ռուս պաշտոնյաների ցանկը, ներառված է նաև ռուս պաշտոնյաների անունների ֆոնետիկ արտասանությունները, այդ թվում՝ «Mr. President POO-tihn»։
Վեցերորդ և յոթերորդ էջերը նկարագրում է գագաթնաժողովի ճաշը։ Մենյուն նախատեսված էր «Նորին գերազանցություն Վլադիմիր Պուտինի պատիվին»։ Նստեցման սխեմայից երևում էր, որ Թրամփը և Պուտինը պետք է նստեին միմյանց դիմաց։ Թրամփի աջ կողմում պետք է նստեին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլզը, ձախից՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հաուարդ Լութնիկը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Պուտինի կողքին պետք է նստեին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Չնայած նախատեսված ճաշը հետագայում չի կայացել, փաստաթղթերը վկայում են, որ այն պետք է լիներ պարզ՝ եռաբաժին։ Նախատեսված էր կանաչ աղցան, ապա ֆիլե մինյոն և հալիբուտ օլիմպիա, իսկ դեսերտի համար՝ կրեմ-բրյուլե։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել...
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչպե՞ս...
Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ուղերձում խոսել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրո...
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...