Իրանի ԱԳՆ-ն Ամերիկային մեղադրել է հանցագործության մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։


«Ժամանակն է ճանաչել ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցներն որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։


Հավելենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ կիրառել է մինչ օրս ամենամեծ պատժամիջոցների փաթեթը։ Նոր պատժամիջոցները ուղղված են ավելի քան 50 անձանց և կազմակերպությունների, որոնք կապված են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի հետ։

Քաղաքականություն