Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ Նահանգների հետ ստորագրված երկկողմ տնտեսական համաձայնագրերը նոր հնարավորություններ կբացեն ամերիկյան ժողովրդի և բիզնեսի համար։
«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր ստորագրեցին Միացյալ Նահանգների հետ, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի զգալի ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների համար», - ասել է Բրյուսը։
Բրյուսը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը հաստատում է, որ «նախագահ Թրամփն իսկապես աշխարհի նախագահն է»։
«Նախագահ Թրամփը շարունակում է ապացուցել, որ աշխարհի շատ պետություններ կարող են հաղթահարել երկարատև հակամարտությունները և շարժվել դեպի խաղաղության, բարգավաճման և հաջողության ընդհանուր ապագա», - հավելեց է նա։
Նա նաև նշեց, որ Դոնալդ Թրամփը հանձնառու է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն հաստատելուն։
«Ամբողջ աշխարհը գիտի, որ նա նախագահ Թրամփը ձգտում է երկրների միջև երկարատև խաղաղության՝ անկախ հակամարտությունների կամ մարտերի տևողությունից։ Միևնույն ժամանակ, ինչպես տեսանք, նա մնում է իրատես։ Նրա մոտեցումը հիմնված է դիվանագիտության վրա։ Սակայն նա պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ իր լիազորությունները լիարժեքորեն օգտագործելու և պատերազմներին վերջ դնելու համար», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի Վաշինգտոնում հանդիպման վերաբերյալ։ Փաստաթղթի կետերից մեկը վերաբերում է Ադրբեջանի հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ճանապարհի ապաշրջափակմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն աշխատի դպրոցում․ ԿԳՄՍ
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրե...
Թրամփի վարչակազմն արագ արձագանքման ուժեր է ստեղծում
Թրամփի վարչակազմն արագ արձագանքման ուժեր է ստեղծում քաղաքացիական անկարգությունները ճնշելու համար, այս մասին գրում է Wash...
Իրանի մուտքը չպետք է արգելափակվի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի պատճառով․ Իրանի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող տրանսպորտային միջանցքը չպետք է արգելափակի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ։ Հայաս...