ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու» և «հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակություն» հոդվածներով»։
Օրդուխանյանը ևս մեկ քրեական գործով է անցնում, որն արդեն դատարանում է։ Ըստ «Դատալեքսի»` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով` կազմակերպել է անօրինական միգրացիա:
Մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 5 միլիոն դրամի չափով գրավ, ավելի ուշ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, թողնվել է անփոփոխ։ Դատական լսումները շարունակվում են։
Հավելենք՝ Արշակ Օրդուխանյանը պետք է փոխարիներ մանդատը վայր դրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...