Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել
Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։
«Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու մոտեցումը հիմնված են այն փաստի վրա, որ ուշադրության կենտրոնում է իրանցիների անվտանգությունը, բայց Իրանը ուշադրություն է դարձնում նաև հարևան երկրների անվտանգությանը», - ասել է Լարիջանին Բաղդադ մեկնելուց առաջ։ Լարիջանին հավելել է, որ մտադիր է իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։ Լարիջանին Իրաքից հետո կմեկնի Լիբանան։
Mehr-ը հիշեցնում է, որ Իրանն ու Իրաքը 2023 թվականին համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև սահմանը պաշտպանելու միջոցառումները համակարգելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...