Միջազգային մամուլի արձագանքը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը
Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Թրամփի, ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը: Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։
Tertam-ը ներկայացրել է մջազգային մամուլի արձագանքը սպասվող հանդիպմանը.
««ԱՄՆ-ն բարի կամքի մի քանի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ, կվերացնի պաշտպանական համագործակցության սահմանափակումները՝ չեղարկելով Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերելու արգելքը»,-գրում է Politico-ն։
Ըստ պարբերականի՝ համաձայնագիրը հիասթափեցնի բազմաթիվ հայերի, քանի որ դրանում, ակնհայտորեն, բացակայում են պատմականորեն հայկական անկլավից (նկատի ունի Արցախը) մարդկանց տեղահանման, նաև ռազմագերիների հարցերին անդրադառնալու կոնկրետ դրույթներ։
«ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում վերջին տարիներին թուլացել են, ինչը հնարավորություն է ստեղծել ԱՄՆ-ի համար՝ ստանձնելու խաղաղարարի դեր։ Թրամփը և նրա թիմը տեսան հնարավորություն։ Եվ նաև նրանք բացեցին դուռը, իսկ Փաշինյանն ու Ալիևը տենչում էին արտաքին ներգրավվածություն և ՌԴ-ն բացառող առաջնորդություն: Թրամփն 2 երկրին ավելի է մոտեցրել խաղաղությանը, քան որևէ այլ գործիչ», - գրում է FT-ը:
«Գործընթացը, ինչպես Թրամփի խաղաղարարության շատ այլ ցուցադրական ելույթներ, կարող է ավելի շատ խորհրդանշական լինել, քան բովանդակալից», - գրում է WP-ն:
«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը Նախիջանին, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխային գծեր, և թույլ կտա ապրանքների և մարդկանց տեղաշարժը. այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն է վճարելու տարանցիկ միջանցքի կառուցման համար, դա անելու են մասնավոր կորպորացիաները», - ասված է հոդվածում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...