Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը և կնքվող հնարավոր համաձայնագրերին։
Ըստ պարբերականի՝ ակնկալվում է, որ տարանցիկ միջանցքը, ի վերջո, կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք թույլ կտան տեղափոխել ապրանքներ և, ի վերջո, մարդկանց:
Հաղորդվում է նաև, որ ըստ համաձայնագրի, դրա կառուցման գումարը չի տրամադրվելու ԱՄՆ-ի կողմից, դրա փոխարեն մասնավոր կորպորացիաներին թույլ կտրվի ներդրումներ կատարել։
Հիշեցնենք` Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ իրավունք ԱՄՆ-ին. ինչպես կկոչվի Հայաստանով անցնող ճանապարհը. Reuters
Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փա...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...
Ալեն Սիմոնյանը և ՔՊ պատգամավորը դատի են տվել Վազգեն Սաղաթելյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 անդամներ դատի են «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Այս մասի...