
Շատ վատ եմ գնահատում. Պապոյանը` հեղուկ գազի թանկացման մասին

Ես բազմաթիվ բանակցություններ ունեցել եմ վրացական կողմի հետ, բայց այդ բանակցությունները կոնյակի շուրջ են տեղի ունեցել: Հեղուկ գազի հետ կապված չի եղել այդպիսի խոսակցություն, եղել է հանրային քննարկումներ, այդ հանրային քննարկումների հետ կապված ես համապատասխան գրություններ, հաղորդումներ եմ տվել մեր իրավապահ մարմիններին և ՏՄՊՊՀ-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Լրագրողին հասցված այն տեղեկությանը, թե հայ վարորդներից վրացական սահմանում 1,000-ից մինչև 2,000 դոլար կաշառք եմ պահանջում, Պապոյանն արձագանքել է.
«Ես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին խնդրել էի, որ Ձեզ հրավիրեին և հարցնեին այդ ի՞նչ տեղեկություն ունեք, և եթե Ձեր ասածը ճիշտ էր, բնականաբար հարուցվեր քրեական գործ»:
Ահազանգերին, որ նույն պրոցեսը առկա է նաև Ռուսաստանի սահմանին, նախարարը պատասխանում է.
«Հարգելի գործընկերներ, հիմա դուք նշում եք ինչ-որ մի բան, որը տեղի է ունենում երրորդ երկրի մաքսավորի մասնակցությամբ։ Հիմա հաջորդ հարցը լինելու է, իսկ գիտե՞ք, օրինակ, Ստավրոպոլում կամ չգիտեմ, վրացական այսինչ քաղաքում կարող է մի ճանապարհային ոստիկան կանգնեցնում է և ենթադրենք, օրինակ, 1000 դրամ կամ 5000 դրամ կաշառք է պահանջում», - ասել է Պապոյանը ՏՄՊՊՀ-ին խնդրել է մեկնաբանել դա:
Հարցին՝ ինչպես է Էկոնոմիկայի նախարարը գնահատում հեղուկ գազի գնի բարձրացումը, նա պատասխանել է՝ շատ վատ եմ գնահատում, որովհետև մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում: Ինձ հաճելի՞ է գնել, մի բան 20-30 կամ 40 դրամ ավելի թանկ: Իհարկե՝ ոչ: