ԱՄՆ-ն կարագացնի Լուսնի վրա ատոմակայան կառուցելու ծրագիրը
ԱՄՆ-ն կարագացնի Լուսնի վրա ատոմակայան կառուցելու ծրագիրը: Politico-ն՝ հղում անելով փաստաթղթերին, հաղորդում է, որ NASA-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին նախատեսում է այս շաբաթ հայտարարել ծրագրերի մասին:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Լուսնի վրա ատոմակայան կառուցող առաջին երկիրը կկարողանա «հայտարարել արգելված գոտի, ինչը զգալիորեն կսահմանափակի Միացյալ Նահանգների հնարավորությունները»: Այս առումով, NASA-ն փնտրում է կապալառու՝ 100 կՎտ հզորությամբ միջուկային ռեակտոր կառուցելու համար, որը տիեզերք կարձակվի մինչև 2030 թվականը: Շոն Դաֆին սա անվանել է «հաղթանակ երկրորդ տիեզերական մրցավազքում»:
Բացի այդ, Միացյալ Նահանգները նաև նախատեսում է արագացնել Միջազգային տիեզերական կայանից հրաժարվելը և այն առևտրային կայաններով փոխարինելը մինչև 2030 թվականը: Մի քանի ընկերություններ, այդ թվում՝ Axiom Space-ը, Vast-ը և Blue Origin-ը, հանդես են եկել այս խնդրանքը բավարարելու առաջարկով:
Հիշեցնենք՝ Հունիսի 12-ին «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Բականովը հայտարարեց Լուսնի վրա առաջին ատոմակայան ստեղծելու մասին: Մայիսի 8-ին Չինաստանի ազգային տիեզերական վարչության հետ ստորագրվել է համաձայնագիր՝ հետազոտությունների համար լուսնային ատոմակայան կառուցելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...